Armenian Hackers Network
Հայ Նենգորդների Ցանց
գլխավոր էջ
վերջին նորությունը
ՏՀՏ-ի կիրառումը կրթության ոլորտում
ՏՀՏ-ի կիրառումը կրթության ոլորտում հանդիսանում է ինֆորմացոին հասարակության կարևոր ուղղություններից մեկը:
Իֆորմացիոն հասարակություն-մարդկության հասարակության զարգացման նոր փուլ, որի գլխավոր արտադրությունն են համարվում ինֆորմացիան և գիտելիքը: Ինֆ. Հաս. կարևոր բնութագրիչներից է` հասարակության կյանքում ինֆորմացիայի և գիտելիքների դերի կարևորության ավելացումը, գլոբալ ինֆորմացիոն տարածության ստեղծումը, որն ապահովում է մարդկանց համագործակցությունը, նրանց հասանելիությունը համաշխարհային ինֆորմացիոն ռեսոուրսներին, այդ ոլորտներում մարդկանց պահանջների բավարարումը:
21-րդ դար, ինֆորմացիոն հասարկությունը փորձում է լուծել իր խնդիրները տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Եթե դիտարկենք տարբեր ոլորտները, որոնցում տեխնոլոգիական միջոցները կիրառվել են 20-րդ դարում, ապա բոլոր փորձերը եղել են հաջողված: Այսօր, երբ ՏՀՏ-ն մուտք է գործել կրթության ոլորտ, այն ենթադրում է նոր մոտեցումներ դասավանդման մեջ, նոր ձեքբերումներ կրթության մեջ: Այս պայմաններում կարևորվում է դպրոցի դերը: Ժամանակի պահանջներին համապատասխան կրթական պրոցեսի նոր մոդելը կարողանում է իրականացնել առաջադրված խնդիրների լուծումները: Այստեղ մեծ դեր է խաղում տեղեկատվական տեխնոլոգիական միջոցների ակտիվ կիրառումը, քանի որ
- Այն սովորողներին թույլ է տալիս ձեռք բերել նոր արժեքներ, նոր որակներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից հասարակության մեջ ապրելու և աշխատելու համար:
- Այն հանդիսանում է էֆեկտիվ միջոց ուսուցման նոր ձևերի և մեթոդների զարգացման համար:
- Այն հանդիսանում է անհրաժեշտ պայման կրթության ընդհանուր նորացման համար:
ՏՀՏ-ի էֆեկտիվ կիրառումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից կարելի է առանձնացնել`
-Դպրոցներում անհրաժեշտ նորացված տեխնիկական և ծրագրային միջոցների բացակայությունը
-Ուսուցիչների` տեղեկաատվահաղորդակացան տեխնոլոգիաներին տիրապետելու հմտությունների թերացումը, այս ոլորտում նրանց փորձի պակասը
-Անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային ձեռնարկների ձեռքբերման դժվարությունները, կամ հայերեն լեզվով նյութերի սակավությունը:
Այսօր արդեն դպրոցներից շատերը համալրված են տեխնիկական միջոցներով, և հարց է առաջանում` դրանք համապատասխանում են նոր ծրագրերի կիրառման համար թե ոչ: Ուսուցիչներից շատերը հմուտ չեն համակարգչային ծրագրերի կիրառմամբ ստեղծելու կրթական նյութեր, որոնք բավականին օգտակիար կլինեն ուսուցման ժամանակ:
Սակայն դպրոցներում առկա Microsoft Windows օպերացիոն համակագի ծրագրային ապահովմամբ համակարգիչներում, տեղակայված են գոնե Microsoft Office ծրագրային փաթեթի Ms Word, Ms Excel, Ms powerPoint ծրագրերը: Այս ծրագրերից գոնե Ms Word-ը բավականին մատչելի է, և կիրառվում է ուսուցիչների կողմից:
Ուսուցիչներից շատերը կիրառում են այս ծրագրային միջոցները գոնե թեստային առաջադրանքներ պատրաստելու համար, իսկ MsPowerPoint-ը` դասը պրեզենտացիայի ձևով ներկայացնելու համար: Այս ծրագրի կիրառումը հարստացնում է դասը էմոցիոնալ գեղագունությամբ, հոգեբանորեն թեթևացնում է յուրացման պրոցեսը, առաջացնում է կենդանի հետաքրքրություն տվյալ առարկայի նկատմամբ: Իսկ այն ուսուցիչները, ովքեր դեռևս չեն կիրառել` տիրապետելով միան MsWord ծրագրին` դժվարություն չի լինի յուրացնելու ինտերֆեյսը և կիրառելու այն:
MsPowerPoint-ի ամենատարածված կիրառման ձևը` նկարներ, հակիրճ տեքստեր, երաժշտություն:
Ես գտնում եմ, որ այսօր դպրոցում անհրաժեշտություն է գոնե այս ծրագրերի կիրառումը, քանի որ արդի ժամանակաշրջանում երեխան այնքան ինֆորմացիա է ստանում կողմնակի աղբյուրներից, որ ստանդարտ դասագրքային նյութերը արդեն նրան չեն բավարարում: Ուստի, պետք մշակել այնպիսի ուսումնառության նյութեր, որոնք կհետաքրքրեն այսօրվա աշակերտին: Ուսումնառության նոր մեթոդական ներկայացումները կօգնեն աշակերտի գիտելիքները ավելի հաջողված ձևով կարողությունների և հմտությունների վերածելու պրոցեսին, քանի որ տեսողական հիշողության առավելությունները առավել ակնհայտ են:
Հոդվածի հեղինակ` Վանաձորի N19 դպրոցի ինֆորմատիկայի ուսուչուհի Անուշ Թորոսյան
Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց հոդվածները` նվիրված ՏՏ ոլորտին, տեղադրել մեր կայքում, կարող են դիմել մեզ: Էլ փոստ` vitya @ hay .am
տեղադրվել է 6/27/2009 5:21:58 AM-ին, vityaի կողմից
վերջին վիրուսը
Trojan-Downloader_Win32_ Agent.nmi
Տրոյան ծրագիրը համակարգիչ է բեռնում այլ վնասակար ծրագրեր:
Դիմում է կատարում http://xanjan.cn/*****update.txt հասցեին:
Բեռնած ֆայլը պահպանում է %Application Data%\update.dat հասցեով:
Ստեղծում է %Application Data%\.exe ֆայլը:
Այդ ֆայլին տալիս է պատահական թվերից և տառերից կազմված անուն:
տեղադրվել է 4/16/2009 12:29:07 AM-ին, vityaի կողմից
վերջին բջջային վիրուսը
Trojan:SymbOS/Fontal
Fontal.A,Fontal.B,Fontal.C,Fontal.D,Fontal.E,Fontal.F,Fontal.G,Fontal.H տրոյան ծրագրեր են` SIS ֆայլեր:
Սրանք հեռախոսում տեղադրում են վնասված տառատեսակներ, որը առաջացնում է համակարգային սխալներ` մյուս վերաբեռնումից հետո:
տեղադրվել է 12/29/2007 3:24:41 PM-ին, vityaի կողմից
վերջին պրոցեսը
Assoc (Assoc.exe)
Եթե այս պրոցեսը գործարկվում է առանց պարամետրի, ապա արտաբերում է ֆայլերի տիպերի և ընդլայնումների միջև եղած կապերի ցուցակը:
Սինտակսիսն է`
assoc [.рсш[=[Ֆայլի_Տեսակը]]]
Ավելի մանրամասը կարող եք իմանալ /? պարամետրի միջոցով:
տեղադրվել է 8/29/2008 5:33:32 AM-ին, vityaի կողմից
