Armenian Hackers Network
Հայ Նենգորդների Ցանց
- կանոններ և պայմաններ
- իրավունքներից հրաժարում
- գաղտնիության ապահովագիր
- հեղինակային իրավունք
- այլ հարցեր և կանոններ
կանոններ և պայմաններ
Բարի գալուստ մեր կայք: Եթե դուք շարունակելու եք օգտվել մեր կայքից, ապա դուք պետք է համաձայնվեք օգտագործման կանոններին և պայմաններին, որոնք մեր գաղտնիության ապահովագրի հետ միասին կառավարվում են ՀԱՅ Թիմի կողմից և Ձեզ կապում են տվյալ կայքի հետ:
«ՀԱՅ Թիմ» կամ «մենք» կամ «մեր» և նմանատիպ այլ տերմինները մատնանշում են կայքի օրինական տերերին: «Դուք» կամ «դու» և այլ նմանատիպ տերմինները մատնանշում են կայքի օգտագործողներին:
Սույն կայքի օգտագործումը նշանակում է հաշտվել հետևյալ կանոնների հետ՝
- Սույն կայքի տեղեկությունները Ձեր ընդհանուր օգտագործման համար են միայն և չպետք է փոփոխվեն առանց թույլատվության:
- Ոչ մենք, և ոչ էլ ցանկացած երրորդ անձ չի կարող տրամադրել կամ երաշխավորել սույն կայքի տրամադրած կամ տեղադրված ցանկացած տիպի տեղեկությունների ճշգրտությունը, ժամանակայնությունը, աշխատանքը, լիարժեքությունը կամ հարմարավետությունը: Դուք հասկանում և համաձայնվում եք, որ տվյալ տեղեկությունները կարող են պարունակել սխալներ, ոչ ճիշտ տվյալներ, տառասխալներ և/կամ բառասխալներ և մենք հրաժարվում ենք պատասխանատվություն կրել տվյալ անճշտությունների համար:
- Դուք ինքներդ եք պատասխանատվություն կրում կայքից վերցված բոլոր տեսակի տեղեկությունների և/կամ մատերիալների համար, որոնց համար ինքներս պատասխանատու չենք: Ձեր պարտականությունն է ճշտել, որ սույն կայքում տեղակայված տեղեկությունները, ապրանքները, ծառայությունները, և այլն բավարարում են Ձեր պահանջները:
- Սույն կայքը պարունակում է նյութեր, որոնք հանդիսանում են մեր հեղինակային իրավունքը: Այդպիսի նյութեր համարվում են, բայց չեն սահմանափակվում, տեսքը, ձևավորումը, նկարները, լոգոները և այլն: Տվյալ նյութերի վերարտադրությունը արգելված է մինչ դեռ չի համաձայնեցվել մեր հետ կամ չի պարունակում հեղինակային իրավունքի կնիքը և հղումը դեպի այս կայքը:
- Բոլոր ապրանքանիշերը, որոնք պատկերված են տվյալ կայքում և չեն հանդիսանում մերը, համապատասխանաբար պատկանում են իրենց օրինական տերերին:
- Սույն կայքի չթույլատրված օգտագործումը կարող է հանգեցնել վնասների փոխհատուցման պահանջի կամ քրեական պատասխանատվության:
- Ժամանակ առ ժամանակ սույն կայքը կարող է պարունակել հղումներ (հանգույցներ) դեպի այլ կայքեր: Այս հղումները (հանգույցները) տրամադրվում են Ձեր իսկ հարմարության համար, կամ հավելյալ տեղեկություններ տրամադրելու համար: Պարտադիր չէ, որ դա նշանակի որ մենք պայմանագիր ունենք տվյալ կայք(եր)ի հետ: Մենք պատասխանատվություն չենք կրում կապված կայքերի տեղեկությունների համար:
- Դուք իրավունք չունեք հղում կատարել տվյալ կայքին կամ ցանկացած տեղեկությանը, որ գտնվում է տվյալ կայքում առանց ՀԱՅ Թիմի գրավոր համաձայնության:
- Դուք իրավունք չունեք օգտվել այս կայքից եթե Ձեր տարիքը 18–ից ցածր է: Մենք պատասխանատվություն չենք կրում Ձեզ պատճառված ցանկացած տեսակի վնասների համար: Եթե Ձեր տարիքը 18–ից ցածր է, խորհուրդ ենք տալիս չօգտվել այս ռեսուրսից:
- Սույն կայքի Ձեր օգտագործումը և ցանկացած վեճ, որ ծագում է այս կայքի օգտագործումից կարող է հանդիսանալ Հայաստանի Հանրապետության և միջազգային օրենքների պատասխանատվության առարկա:
իրավունքներից հրաժարում
Սույն կայքում տեղադրված տեղեկությունները կատարում են ծանուցողական բնույթ: Տեղեկությունները տրամադրված են ՀԱՅ Թիմի կողմից և մենք կաշխատենք այն պահել թարմեցված: Մենք պատասխանատվություն չենք կրում և չենք երաշխավորում տեղեկությունների ճշգրիտ և հավաստի լինելը, լիարժեքությունը,
հարմարավետությունը կամված ապրանքների կամ ծառայությունների որոնք տեղակայված են մեր կայքում: Եթե դուք որևիցե հույս եք կապում կամ հիմնվում եք մեր տրամադրած տեղեկությունների վրա դա Ձեր իսկ անձնական ռիսկն է:
Մենք պատասխանատվություն չենք կրում ցանկացած տեսակի կորստի համար, որը առաջացել է այս կայքը օգտագործելիս:
Սույն կայքը տրամադրում է հղումներ (հանգույցներ) դեպի այլ ռեսուրսներ:
ՀԱՅ Թիմը պատասխանատվություն չի կրում տվյալ ռեսուրսների համար: Մենք չենք կարող ղեկավարել այդ կայքերի/ռեսուրսների տեղեկություններն ու հասանելիությունը: Հղումի (հանգույցի) տեղադրումը պարտադիր չէ, որ նշանակի ունենալ նրանց տեսակետը կամ համաձայնվել տվյալ ռեսուրսի գաղափարախոսությանը:
Մենք գործադրում ենք բոլոր ջանքերը կայքի աշխատանքը և հասանելիությունը ապահովելու համար: Չնայած դրան ՀԱՅ Թիմը չի կարող երաշխավորել, որ կայքը չի ունենա ժամանակավոր կամ այլ խնդիրներ, որոնք մեր ղեկավարման տակ չեն:
գաղտնիության ապահովագիր
Սույն գաղտնիության ապահովագիրը ներկայացնում է թե ինչպես է ՀԱՅ Թիմը օգտագործում և պահպանում ցանկացած տիպի տեղեկություններ, ար դուք տրամադրում եք ՀԱՅ Թիմին այս կայքը օգտագործելիս:
ՀԱՅ Թիմը պարտավորվում է պահպանել Ձեր գաղտնիությունը: Եթե մենք պարտադրում ենք Ձեզ տրամադրել ցանկացած տիպի տեղեկություններ մեր կայքը օգտագործելիս, ապա ուզում ենք, որ համոզված լինեք, որ այդ տվյալները օգտագործվելու են համաձայն այս ապահովագրի:
ՀԱՅ Թիմը, ժամանակ առ ժամանակ, կարող է փոփոխել սույն ապահովագիրը՝ թարմացնելով այս էջը: Դուք պետք է, ժամանակ առ ժամանակ, այցելեք այս էջը փոփոխություններին ծանոթանալու համար: Այս ապահովագիրը ուժի մեջ է 2007 թվականի մարտի 1–ից սկսած:
Ի՞նչ ենք մենք հավաքագրում:
- Անուն, ազգանուն
- կապի միջոցներ, ներառյալ՝ էլ. փոստի հասցե, հասցե, հեռախոս
- ձևական տեղեկություններ, ինչպիսիք են՝ փոստային ինդեքս, նախընտրություններ և հետաքրքրություններ
- այլ տեղեկություններ կախված նրանից, թե կայքում ինչ գործողություններ եք կատարում
Մենք պահանջում ենք նշված տվյալները, որպեսզի կարողանանք հասկանալ Ձեր կարիքները և Ձեզ տրամադրել ավելի լավ ծառայություն: Այդ ամենը արվում է մասնավորապես հետևյալի համար՝
- Ներքին տվյալների պահպանման համար:
- Հնարավոր է, որ մենք օգտագործենք տեղեկությունները ապրանքների և ծառայությունների բարելավման համար:
- Հնարավոր է, որ մենք, ժամանակ առ ժամանակ, ուղարկենք գովազդային էլ փոստեր նոր ապրանքների կամ ծառայությունների մասին, կամ այլ տեղեկություններ, որ կարծում ենք դուք հետաքրքրված կլինեք՝ օգտագործելով Ձեր տրամադրած էլ. փոստի հասցեն:
- Հնարավոր է, որ մենք, ժամանակ առ ժամանակ, օգտագործենք Ձեր տրամադրած տեղեկությունները շուկայի ուսումնասիրման համար: Մենք կարող է կապվենք Ձեր հետ էլ. փոստի, հեռախոսի, ֆաքսի կամ փոստի միջոցով:
- Հնարավոր է, որ մենք օգտագործենք տեղեկությունները կայքի բարելավման համար:
Մենք պարտավորվում ենք անել հնարավորինս Ձեր տեղեկությունները գաղտնի պահելու համար: Մենք մշակել ենք ղեկավարման սիստեմ, ինտերնետով հավաքագրված Ձեր տվյալները պահպանելու, չթույլատրված անձանցից և հրապարակումներից զերծ պահելու համար:
Ինչպե՞ս ենք մենք օգտագործում cookie–ները:
Cookie–ն փոքրիկ տեքստային ֆայլ է, ար թույլտվություն է հայցում, որպեսզի տեղակայվի Ձեր համակարգչի հիշողության մեջ: Ձեր համաձայնվելուն պես ֆայլը ավելանում է Ձեզ մոտ: Այն օգնում է զննել ինտերնետային անցուդարձը, կամ թույլատրում է ճանաչել Ձեզ, երբ դուք այցելում եք տարբեր կայքեր: Դրանք վեբ ծրագրերին հնարավորություն են տալիս վերաբերվել այցելուներին անհատականորեն: Վեբ ծրագիրը կարող է վերլուծել այդ ֆայլերը և տրամադրել Ձեզ համապատասխան տեղեկություններ կախված Ձեր նախընտրություններից:
Մենք օգտագործում ենք այդ ֆայլերը, որպեսզի հաշվեգրենք և վերլուծենք մեր կայքի անցուդարձը: Այդ վերլուծությունները օգնում են մեզ զարգացնել մեր կայքը: Այդ ֆայլերը տեղադրվում են Ձեր համակարգչի մեջ ժամանակավոր: Նույնիսկ եթե դուք այլևս չայցելեք մեր կայքը այդ ֆայլերը ավտոմատ կերպով հեռացվում են Ձեր համակարգչից:
Այդ ֆայլերի միջոցով մենք կարողանում ենք բացահայտել Ձեզ, որպես մեր կայքի օգտագործող: Դրանք չեն պարունակում տեղեկություններ Ձեր անձի մասին: Դրանց միջոցով մենք չենք կարող պարզել Ձեր իսկությունը:
Դուք կարող եք ընդունել դրանց կամ մերժել: Դիտարկիչների մեծ մասը ավտոմատ կերպով ընդունում է այդ ֆայլերը, բայց դուք կարող եք դրանց անջատել: Անջատելու դեպքում դուք կարող է զրկվեք մեր կայքը լիարժեքորեն դիտելուց:
Հղումներ (հանգույցներ) դեպի այլ կայքեր
Սույն կայքը կարող է պարունակել հղումենր (հանգույցներ) դեպի այլ կայքեր Ձեր աշխատանքը հեշտացնելու, Ձեզ հետաքրքրող կամ հավելյալ նյութեր տրամադրելու համար: Սակայն, օգտագործելով տվյալ ռեսուրսները և լքելով մեր կայքը, դուք պետք է հաշվի առնեք, որ մենք չենք կառավարում այս ռեսուրսները/կայքերը: Այդ իսկ պատճառով, մենք չենք կարող պատասխանատվություն կրել պաշտպանելու Ձեր տվյալները և ցանկացած տեղեկության գաղտնիությունը, որ դուք կտրամադրեք այցելելով տվյալ կայքերը և տվյալ կայքերը չեն կառավարվում տվյալ ապահովագրով: Դուք պետք է զգույշ լինեք և դիտեք/կարդաք տվյալ կայքի տրամադրած կանոնները և գաղտնության ապահովագիրը, արանք կապված են տվյալ կայքի հետ:
Ձեր անձնական տվյալների ղեկավարումը
Դուք կարող եք սահմանափակել Ձեր անձնական տվյալների օգտագործումը հետևյալ կերպ՝
- այնտեղ, արտեղ Ձեզ կառաջարկվի լրացնել Ձեր տվյալները, փնտրեք փոքրիկ քառակուսի, որը դուք կկարողանաք սեղմել և հաստատել, որ դուք չեք ցանկանում ստանալ գովազդային բնույթի տեղեկություններ
- եթե նախկինում դուք համաձայնվել եք գովազդային բնույթի տեղեկություններ ստանալ և հիմա մտափոխվել եք ապա կարող եք մեզ հետ կապվել օգտագործելով այս էջի կապի միջոցները
Դուք կարող եք պահանջել մեր մոտ պահված Ձեր տվյալները համաձայն Անձնական տվյալների պահպանման օրենքի: Հնարավոր է, որ մենք պահանջենք փոքր չափի վարձավճար: Եթե դուք ցանկանում եք ունենալ Ձեր հետ կապված մեր պահոցի տվյալները, ապա խնդրում ենք կապվեք մեզ հետ օգտագործելով այս էջի կապի միջոցները:
Եթե դուք կարծում եք, որ մեքն պահում ենք տեղեկություններ Ձեր մասին, որոնք սխալ են կամ ոչ լիարժեք են ապա խնդրում ենք կապվեք մեզ հետ օգտագործելով այս էջի կապի միջոցները և տրամադրեք ճշգրիտ տեղեկությունները:
հեղինակային իրավունք
Սույն կայքը և դրա տեղեկությունները հանդիսանում են ՀԱՅ Թիմի հեղինակային իրավունքը – © ՀԱՅ Թիմ 2012: Բոլոր իրավունքները պաշտպանված են:
Ցանկացած տեսակի ցանկացած մասնակի կամ լրիվ տեղեկության վերարտադրություն կամ օգտագործում արգելված է: Բացառություն են կազմում հետևյալ դեպքերը՝
- Դուք կարող եք տեղեկությունները տպել կամ քաշել միայն Ձեր անձնական և ոչ առևտրային նպատակների համար
- Դուք կարող եք արտագրել տեղեկությունները և տրամադրել երրորդ անձի միայն նրանց անձնական և որ առևտրային նպատակների համար միայն այն դեպքում, երբ Դուք ընդունում և նշում եք կայքը որպես տեղեկատվության աղբյուր
այլ հարցեր և կանոններ
Ցանկացած այլ հարցեր, վեճեր և կանոններ կարող են լուծվել և/կամ կառավարվել կայքի տերերի՝ ՀԱՅ Թիմի ղեկավարության կողմից:
Բոլոր մնացած դեպքերում, որոնք չեն կարգավորվում սույն կանոններով, պայմաններով, ապահովագրով և տեղեկություններով, կիրառվում են ՀՀ օրենսդրության գործեղ նորմերը:
